Ֆիզիկա

Շարժում: Ինչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):

Մեկ մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ մարմնի նկատմամբ ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում։

2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան:

Կինեմատիկա  մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու։ 

3. Շարժման հարաբերականությունը: 

Երբ որ մարմինը անշարժ է մի քանի մարմիների նկատմամց և միևնույն ժամանակ շարժվում է մյուս մարմիների նկատմամբ այս դեպքում ասում են, որ դա հարաբերական շարժում է։

4.Ինչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին:Եթե ժամանակի ընթացքում մարմնի դիրքը հաշվարկման մարմնի նկատմամբ փոխվում է, ասում են, որ այն շարժվում է, իսկ եթե չի փոխվում, ասում են, որ այն չի շարժվում կամ գտնվում է դադարի վիճակում: Հաշվարկման մարմնի ընտրությունը կամայական է: Հաշվարկման մարմին կարող է լինել յուրաքանչյուր մարմին: 

5.Ինչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):

Հետագիծ, նյութական կետի շարժման անընդհատ գիծ։ Եթե հետագիծը ուղիղ գիծ է կետի շարժումը կոչվում է ուղղագիծ, հակառակ դեպքում՝ կորագիծ։ Ազատ նյութական կետի հետագիծի ձևը կախված է կետի վրա ազդող ուժերից, շարժման սկզբնական պայմաններից և այն հաշվարկման համակարգից, որի նկատմամբ դիտարկվում է շարժումը, կապերի առկայության դեպքում՝ դրանց բնույթից։

Հետագծերը, շարժման տեսակից կախված, կարող են ունենալ տարբեր ձևեր, մասնավորապես, կարող են լինել ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։

6.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը:

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։ Չափման միավոր՝ մ, կմ, սմ։

7.Ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

8.Որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ: (Բերել ձեր շուրջը առօրյայում, կենցաղում հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ):

Եթե մամինը իր շարժման ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհներ կոչվում է հավասարաչափ շարժում։ Դրա հակառակը կոչվում է անհավասարաչափ շարժում։

9.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմբամբ ուսումնասիրվում է մեկ այլ մարմնի դիրքի փոփխությունը կոչվում է հաշվարկման մարմին։

10. Արագություն, արագության միավորը: Բացի թվային արժեքից էլ ինչով է բնութագրվում մարմնի արագությունը: Վեկտորական և սկալյար մեծություններ;

Դա վիզիկական մեծություն է, որը ցույց է տալիս այն ճանապարհը, որը անցնում է մարմինը միավոր ժամանակում։ Միավորը՝ մ/ր, կմ/ժ․․․․ Արագությունը վեկտրական մեծություն է։

11.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Միջին արագությունը կարող ենք ստանալ բաժանելով ամբողջ անցած ճանապարհը այդ ճանապարհը անցելու համար պահանջված ժամանակի վրա։

12.Գրել միջին արագության բանաձևը:

Vմ = S/t

13.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը: Փոփոխական շարժումը:

Այնչի ցույց տալիս հետագծի ցանկացած կետում ինչպիսի արագությամբ է շարժվել մարմինը, բայց իր օգնությամբ կարող ենք հասկանալ, որ եթե մարրմինը շարժվեր այդպիսի հաստատուն արագությամբ ապա այդ ճանապարհը նա կանցն էր այդ ժամանակահատվածում։

14.Ինչ է ակնթարթային արագությունը:

Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

Ֆիզիակ

Թեման.Ճնշման ուժ և ճնշում:Գազի ճնշում

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

P=F/S

3.Որոնք են ճնշման միավորները

4.Ինչով է պայմանավորված գազի <<ինքնակամ >> ընդարձակումը:

Գազը առտաքին ազդեցությունների բացակայությանբ ինքն իրեն ընդարձակվում է, մոլեկուլների շարունակ բախվում են իրարար, և հեռանում:

5.Որոնք են գազը բնութագրող մեծությունները:

Ծավալ,ջերմաստիճամ,զանգված:

6.Բացատրեք գազում ճնշումը ինչպես է փոփոխվում ,գազը բնութագրող մեծություններից կախված:

Գազում ճնշումը պայմանավորված է մոլեկուլների հարվածներով: Բախվելով մարմնի պատերին նրանք առաջացնում են ճնշում:Ինչքան բարձր է ջերմաստիճանը, այնքան բարձր է ճնշումը:

7.Ինչու են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Քանի որ գազթի ատոմները շարժվող են, իսկ փակ տարածքներում նրանք դիպչում են անոթների պատերին առաջացնելով՝ ճնշում:

Ֆիզիկա

1․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։Այդ պատճառով է,որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։։


2․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։

Սակայն արտաքին ազդեցությունների բացառությամբ գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։Ուրեմն գազի մոլեկուլներն ավելի շատ հակված են իրարից հեռանալու,այլ ոչ թե մոտենալու,քանի որ վերջին դեպքում հարկավոր է գազի վրա ճիգ գործադրել։Բայց եթե գազը լցված է փակ անոթի մեջ,ապա վերջինիս պատերը խոչընդոտում են գազի ընդարձակվելուն։Գազի մոլեկուլներն, բացի իրար բախվելուց ստիպված բախվում են նաև անոթի պատերին։Դրա հետևանքով գազը ճնշում է գործադրում անոթի պատերին։

Ֆիզիկա

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

ճնշումը բնութագրում է երկու հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակե- րևույթին ուղղահայաց ազդող ուժի (ճնշման ուժի) հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին:

2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

p = F / S

3.Որո՞նք են ճնշման միավորները

Պասկալ, Կիլոպասկալ, Մեգապասկալ։

Ֆիզիկա

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Պարզ մեխանիզմներն են՝լծակ,ճախարակ,թեք հարթություն,ոլորան,պտուտակ և այլն։

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը սովորաբար մի ձող է,որը կարող է պտտվել անշարժ հենարանի (առանցքի) շուրջը։

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Անշարժ ճախարակ, շարժական ճախարակ և բազմաճախարակ։

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ,ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախարակը,ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախարակը օգտագործում ենք ծանր բեռների բարձրացնելու համար։

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Երբ անհրաժեշտ է լինում փոխել ոչ միայն ուժի ուղղությունը, այլև ուժի մեջ շահում ստանալ, դա անում են շարժական ճախարակի միջոցով:

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու նպատակով կիրառում են բազմաճախարակ։շարժական ճախարակներից յուրաքանչյուրը կրկնապատկում է քարշի ուժը, ապա այդպիսի բազմաճախարակն ընդհանուր առմամբ ուժի վեցակի շահում է տալիս։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձացնելու համար, անվանում է օգտակար աշխատանք։

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

Մեխանիզմի օգտագործմամբ նպատակին հասնելու համար կատարված ամբողջ աշխատանքը կոչվում է լրիվ աշխատանք

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, ուստի օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից.

14.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը ծախսված աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ՝ ՕԳԳ)։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ,այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

Ոչ չի կարող

Ֆիզիկա

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Երբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը:

Երբ ինչ որ ուժի շնորհիվ մարմինը անցնում է ինչ որ ճանապարհ:

2.Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը

Այն կախված է մարմնի վրա ազդող ուժից և այդ ուժի շնորհիվ մարմնի անցած ճանապարհից:

3.Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը:

A=Fs Աշխատանքը=ուժ*ճանապարհ

4.Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:

Այն արտահայտվում է ջոուլով /Ջ/:

5.Ինչն է կոչվում հզորություն:

Որոշ ժամանակում կատարված աշխատանքը կոչվում է հզորություն:

6.Ինչպես հաշվել հզորությունը:Որն է հզորություն բանաձևը:

N=A:t հզորություն=աշխատնք : ժամանակամիջոց

7.Ինչպես հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը:

A=Nt աշխատանքը= հզորություն * ժամանակամիջոց:

.Է.Ղազարյանի դասագրքից էջ 82-ից մինչև էջ 89

Լրացուցիչ առաջադրանք.

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ81-ից մինչև էջ 88-ը

T 1

1-3

2-3

3-1

4-4

5-2

6-1

7-3

T 2

1-1

2-3

3-3

4-4

5-2

6-2

7-1

T 3

1-3

2-2

3-1

4-4

5-3

6-2

7-3

T 4

1-2

2-1

3-3

4-2

5-3

6-1

7-3

Das 29

T 1

1-1

2-2

3-2

4-5

5-1

T 2

1-1

2-1

3-2

4-1

5-4

T 3

1-2

2-1

3-3

4-2

5-4

T 4

1-3

2-1

3-4

4-2

5-3

1.Ինչ աշխատանք է կատարվում, երբ 2կգ զանգվածով կշռաքարն ընկնում է 2մ բարձրությունից:

A=Fs

A=2կգ* 2մ

A= 4Ջ

2.Ամբարձիչը 1ժամում 30մծավալով ավազը բարձրացնում է 6մետր:Ինչ հզորություն ունի ամբարձիչի շարժիչը:Ավազի խտությունը 1500կգ/մ3 է:

t=3600վ                         N=A/t, A=Fs, p=m/V, m=pV, m=30*1500=45000կգ

p=1500կգ/մ3                F=mg=45000*9.8=441000ն, A=441000*6=2646000Ջ

V=30մ3                           N=2646000/3600=735Վտ                                                                                                                          s=6մ

N-?

3.Որոշել 20 րոպեում 50կՎտ հզորությամբ շարժիչի կատարած աշխատանքը:

A=Nt A=50000*1200=60ՄՋ

Ֆիզիկա

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Երբ մենք աթոռը շարժում ենք, երբ մենք գիրքը շարժում ենք սեղանի վրայից և այլն:

2.Ինչով է պայմանավորված շփումը

Երկու առարկայից, իրենց նյութի տեսակից և ողորկության աստիճանից:

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Սահքի շփման ուժ, դադարի շփման ուժ և գլորման շփման ուժ:

Սահքի շփման ուժի օրինակներ — պահարան շարժել, սառույցի վրա սահել:

Գլորման շփմսն ուժի օրինակներ — գնդակ գլորել, խմոր գլորել:

Դադարի շփման ուժի օրինակներ — առաջանում է բոլոր առարկաների շփման մակերևույթին և խանգարում է մարմնիններից է որևէ մեկի շարժմանը:

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Երբ սահնակը սահելով իջնում է, նրան հեշտ է կանգնացնելը: Օրինակ՝կդիպչի մի մեծ քարի և կկանգնի, իսկ գլորվող սահնակը գլորվելով կանցնի քարի վրայով և նրան դժվար կլինի կանգնացնել: Սա նշանակում է, որ գլորման շփման ուժը ավելի փոքր է:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Շփման հետևանքով մարդիկ ու կենդանիները քայլում են, վազում են, մենք կարողանում ենք առարկաներ շարժել, ավտոմեքենա վարել և այլն:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Շփման հետևանքով գործարանում մաշվում են մեքենաների մասերը, և այլն:

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփման ուժը կարելի է մեծացնել խորթ ու բորթ մակերևույթների պայմաններում:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփման ուժը կարելի է փոքրացնել ողորգ մակերևույթների պայմաններում:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ:

Օրինակ՝ երբ մարդը քայլում է, նրա վրա ազդում է ծանրության ուժը, թգողության ուժը և շփման ուժը:

Ֆիզիկա

Քննարկվող հարցեր`

1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:
Այն ուժը, որով մարմինը երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:
Իր բնույթով մարմնի կշիռը առաձգականության ուժ է։

3.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված
Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի ներքև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:
p=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:
Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։

Տնային առաջադրանք

Գ.Մխիթարյանի Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>

էջ39-44

Ուժ
Ձգողության երևույթը
Ծանրության ուժ
Առաձգականության ուժ
Մարմնի կշիռ


Տարբերակ 1
I. (2) Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որով.
II. (2) Ծանրության ուժ կոչվում է այն ուժը, որով.
III. (2) Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը, որով.

1. Երկիրը ձգում է մարմնին:
2. Դեֆորմացված մարմինը ազդում է իրեն դեֆորմացնող մարմնի վրա
3. Մարմինը (Երկրի ձգողականության հետևանքով) ազդում է հենարանի կամ կախոցի վրա

IV. Ո՞ր ուժն է տիեզերանավին պահում ուղեծրի վրա:

1. ծանրության ուժը 2. մարմնի կշիռը 3. առաձգականության ուժը

V. Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը.

1. փոքրանում է 2. մեծանում է 3. չի փոխվում

Տարբերակ 2

Նկար 15-ում պատկերված են ուժեր, որոնք ազդում են տախտակի և նրա վրա դրված կշռաքարի վրա.
I. (2) ինչպե՞ս է կոչվում F1 1. մարմնի կշիռ
II. (2) ինչպե՞ս է կոչվում F2 2. առաձգականության ուժ
III. (2) ինչպե՞ս է կոչվում F3. ծանրության ուժ

IV. Սեղանի վրա դրված կշռաքարի վրա ազդում են ծանրության և առաձգականության ուժերը: Այդ ուժերը մոդուլով հավասար են և ունեն հակառակ ուղղություն.

Պատ.՝ 3:

V. Ի՞նչ ուժ է մարմին պահում Երկրի մակերևույթի վրա.

Ծանրության ուժ

Պատ.՝ 3:

Տարբերակ 3

I. Քարը ընկնում է Երկրի վրա այն պատճառով, որ նրա վրա ազդում է.

II. Սեղանի վրա դրված գրքի վրա, սեղանի կողմից ազդում է.

III. Սեղանի վրա դրված գիրքը սեղանի վրա ազդում է.

1. մարմնի կշիռը

2. առաձգականության ուժը

3. ծանրության ուժը

IV. Զսպանակը նրանից կախված կշռաքարի ազդեցության հետևանքով ձգվել է: Ի՞նչ ուժի ազդեցությամբ է ձգվել զսպանակը.

Մարմնի կշիռ

Պատ.՝ 2:

V. Կարո՞ղ է մարմինը գտնվել շարժման մեջ, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում.

Չի կարող

Պատ.՝ 2:

Տարբերակ 4

I. Երկու հենարաններին դրված քանոնի վրա դրեցին կշռաքար, որի հետևանքով քանոնը ճկվեց: Ինչպե՞ս է կոչվում այն ուժը, որով կշռաքարը ազդում է քանոնի վրա.

Մարմնի կշիռ

Պատ.՝ 3:

II. Ձեռքից պոկված մարմինն ընկնում է գետնին: Ի՞նչ ուժի պատճառով է մարմինը ընկնում.

Ծանրության ուժի

Պատ.՝ 1:

III. Ուժը մարմնի շարժման արագության փոփոխության պատճառն է.

Պատ.՝ 2:

IV. Ծանրության ուժը կախվա՞ծ է արդյոք այդ մարմնի զանգվածից.

Ծանրության ուժը համեմատական է մարմնի զանգվածին

Պատ.՝ 1:

V. Ձգողության ուժը ազդում է հենց մարմնի վրա, իսկ այդ մարմնի կշիռը ազդում է.

Պատ.՝ 2:

Ֆիզիկա

գ.Մխիթարյան
տարբերակ.1
1(2) մարմնի կշիրն կոչվում է այն ուժը որում մարմինը երկրի ձգողականության հետևանքով

Պատ.՛3

2(2) Ծանրության ուժ կոչվում է այն ուժը որով Երկիրը ձգում է մարմինը

3(2)

4(2) Տիզերանվին ուղեծրի վրա պահում է Ծանրության ուժը
Պատ.՛1

5(2) եթե Շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում նրա արագությունը չի փոփոխվում
Պատ.՛3

Ֆիզիկա

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի փոփոխությունը

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Մատիտի կոտրվելը, թղթի պատռվելը

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերկանգնում է իր ձևն ու չափը դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ հակառակ դեպքում պլաստիկ

Առաձգական դեֆորմացիա է գնդակ տշելիս գնդակի վրա փոս արաջանալը, իսկ պլաստիկ է մատիտի կոտրվելը:

4.Որ ուժն են անվանում ծանրության ուժ

5.Ինչպես է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

6.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:

Առաձգական ուժը այն ուժն է որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիաի ժամանակ մարմնում առաջացած առաձգական ուժ ուղիղ համեմատական է դեֆորմացիաի չափին

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

F=kx

9.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը

Զսպանակ, որի ծայրին կեռիկ կա, ցուցիչ:

10.Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Հուկի օրենք