Պատմություն

Հիմնարար գիտություններ-նմատակ ուսումնասիրելու բնության կարևորագույն օրենքներն ու օրինաչափությունները մաթեմատիկիա, ֆիզիկա, քիմիա և այլն

Հումանիտար գիտություններ-հետազոտում են մարդու և հասարակական կյանքի այլազան խնդիրները տնտեսություն, քաղաքական կառույց և այլն

Ձեռներեց-ունեցվածք որը ներդրելով արտադրության, տրասնպորտի գործառիքների և այլ բնագավառներում ստանում է եկամուտ

Մանուֆակտուրա-արտադրական ձեռնարկությունը որը սկսել է ձևավորվել XVIդ. վերջից: Այնտեղ աշխատանքը հիմանակնում կատարվում էր ձեռքով կային աշխատանքի բաժանում և մասնագիտացում

Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր-ընդունվել է 1789թ. օգոստոսի 26-ին Ֆրանսիայում: Հաստատում էր քաղաքացիների իրավահավասարությունը 

Մենատիրություն(մոնոպոլիա)-ձեռներեցների վերամիավորումը որն իր ձեռքն է առնում տնտեսության այս կամ այն բնագավառը

Մերկանտիլիզմ(առևտրայնություն-Ծագում է լատիներեն «շուկա», «առևտուր» բառերից։ Նպատակն է ավելի շատ ապրանք արտահանել և ստանալ մեծ շահույթ։

Միջազգային կարմիր խաչի ընկերություն-Ձևավորվել է 1863թ. Շվեյցարիաում Ա. Դյունանի ջանքերով։

Յակոբիններ-Մեծ հեղափոխության ծայրահեղական թևի ներկայացուցիչներ։ 

Չարտիզմ-Զանգվածային հասարակական-քաղաքական շարժում Անգլիայում 1830-1850-ական  թթ.

Պատմություն

Տալ բառերի բացատրությունը։

աբսոլյուտիզմ — բացարձակ միապետություն

ազատական (լիբերալ) — ազատակախո

ազգայնականություն — Գաղափարախոսություն, որը քարոզում է ազգային բացարցառիկություն՝ այլ ազգերի հանդեպ

տեռոր — Ահաբեկչություն

ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը — ընդունվել է 1776թ հուլիսի չորսին ֆիլադելֆիա քաղաքում համաժողովի կողմից։

անձինք — Անձեր

աշխարհի արվեստանոց — այս ամվանումը ուներ Անգլիան

արդյունաբերական հեղաշրջում — նրա ապրանքները էժան էին ու որակով, ողողել էին բոլոր շուկաները։

բազմազգ տերություն — տերություն ու տիրապետող ազգիիշխանության ներքով ապրում են բազում ազգեր:

բորսա- Արդյունաբերական տնտեսության կարևոր հիմնարկություն, որտեղ ձեռներեցները հանդիպում էին, քննարկում միմյանց առաջարկները և կնքում տնտեսական տարաբնույթ գործարքներ:

դրամատուն-Բանկ

ենիչեր-Թուրքերեն՝ «նոր զորք»: Օսմանյան հետևակային զորամասեր: Դրանք ստեղծ-վում էին մանկահավաքների միջոցով: Այսինքն՝ մանուկ հասակում ծնողներից (հիմնականում քրիստոնյա) խլում էին զավակներին, դարձնում իսլամի մոլեռանդ զինվոր:

բորսա-Ֆինանսական և առևտրական խոշոր գործարքներ կատարող հիմնարկ կապիտալիստական երկրներում:

եռյակ դաշինք եռյակ միություն-Եռյակ դաշինք եղել է ռազմական դաշինք Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի միջև։ Այն տևել է 1882 թվականի մայիսի 20-ից մինչև Առաջին համաշխարհային պատերազմ սկիզբը

Լիբեռան- շատախոս

Կանցլեր — կառավարության գլխավոր, վարչապետ:

Կապիտալ — Բուրժուական հասարակության մեջ՝ բոլոր արժեքները, որոնք իրենց տիրոջը՝կապիտալիստին հավելյալ արժեք են բերում վարձու բանվորներին շահագործելու միջոցով:

Խղճի ազատություն — խղճի ազատության իրավունքին համապատասխան յուրաքանչյուր քաղաքացի ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի միանձնաբար կամ ուրիշների հետ համատեղ դավանելու ցանկացած կրոնը կամ չդավանելու ոչ մի կրոն, արտահայտելու և տարածելու կրոնի նկատմամբ վերաբերմունքի հետ առընչվող համոզմունքներ

Լուսավորական շարժում

Լուսավորյալ միապետ

Պացիֆիստական շարժում — հասարակական շարժում, որը հակազդում է քաղաքական խնդիրների պատերազմական լուծման մեթոդներին՝ դատապարտելով դրանց անբարոյականությունը։

Թանզիմաթ — Սահմանադրություն:

Դեմոկրատիյա — Կառավարման այն ձևը, որի ժամանակ իշխանությունը գտնվում է ժողովրդական լայն զանգվածների ձեռքում:

իշխանության տարանջատման սկզբունք

Հայդուկ — Թուրքական բարբարոսների դեմ կռվող հայ պարտիզան՝ հայկական ջարդերի ժամանակ:

Հեղափոխություն — Հասարակական-քաղաքական կարգերի արմատական հեղաշրջում, որը լուծում է արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների միջև ծագած ու հասունացած հակասությունները և հանգեցնում պետական իշխանության գրավմանը առաջավոր դասակարգի կողմից:

Ամփոփում (Պատմության)

Տալ բառերի բացատրությունը

  1. Աբսոլուտիզմ-Բացարձակ՝ միահեծան իշխանություն
  2. Ազատական (Լիբերալ)-Ազատներին հատուկ
  3. Ազգայնականություն (նացիոնալիզմ)-Ազգայնական լինելը
  4. Ահաբեկչության (Տեռոր)-Ահաբեկիչ լինելը, տեռորիստություն
  5. ԱՄՆ ի անկախության հռչակագիր-պատմական փաստաթուղթ, որով Հյուսիսային Ամերիկայի բրիտանական գաղութները հռչակեցին անկախություն Մեծ Բրիտանիայից, որը միաձայն ընդունվեց Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի կողմից 1776 թվականի հուլիսի 4-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայում։
  6. Անձի անձեռնմխելիություն — մարդու հիմնական և անօտարելի անձնական իրավունքներից։ Ենթադրում է կամայականության անթույլատրելիութ­յուն ճնշամիջոցների կիրառման ժամա­նակ։
  7. Աշխարհի արվեստանոց-Որևէ կարգի առարկաներ պատրաստելու կամ վերանորոգելու ձեռնարկություն:
  8. Արդյունաբերական հեղաշրջում- ձեռքի աշխատանքից անցումը մեքենայականի, մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի։ Դա ագրարային տնտեսությունից արդյունաբերական արտադրության անցում է, որը հանգեցնում է հասարակության վերափոխման։ Արդյունաբերական հեղափոխությունը տարբեր երկրներում տեղի էր ունենում տարբեր ժամանակահատվածներում, սակայն ընդհանուր առմամբ արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց XVIII դարի կեսերից և ավարտվեց XIX դարում։ Արդյունաբերական հեղափոխության հետևանքով տեղի ունեցավ արդյունաբերության արագ զարգացում և կապիտալիզմի՝ որպես աշխարհի գերիշխող տնտեսական համակարգի հաստատող համակարգ։
  9. Բազմազգ տերություն -շատ ազգեր ներկայացնող:
  10. Բանվորներ -ՍՍՀՄ-ում՝ արտադրական աշխատանքով զբաղվող և բանվոր դասակարգին պատկանող քաղաքացի:

Պատմություն

Առաջադրանք 1

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

Հետազոտական աշխատանք/ Այս աշխատանքը ներկայացնել յուրովի ՝ տեսանյութ, հետազոտական, մեկ անհատի ուսումնասիրություն, վերլուծություն,…/

Սահմանել մշակույթ հասկացությունը:


Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։

Ներկայացնել կրթական համակարգը, համեմատել արդի շրջանի հետ:
Երևանո

Գիտության զարգացումը


երևանում բացվեցին իգական դպրոցներ: Հայոց եկեղեցու տնօրինման ներքո գործող ծխական տարրական դպրոցներում դասավանդում էին՝ կրոն, հայերեն, ռուսերեն, վայելչություն և այլն… Ավելացավ երկու տեսակ դպրոցներ՝ նախակրթական, դա տարրական դպրոցներն էին և երկրորդական , դա էլ միջնակարգ դպրոցներն էին:

Հայագիտություն

Գրականություն և մամուլ
Այդ ժամանակաշրջանում անցնում էին գրափարով: Քանի որ այդ ժամանակ տնօրինում էր հայոց եկեղեցին:

Արվեստ և ճարտարապետություն

Պատմություն

Գիտությունը սկսեց ընկալվել որպես հասարակության առաջընդացի կարևորագույն նախապայման:

Հիմնարար գիտություններ անգլիացի մեծ բնագետ էվոլուցիոն տեսության հեղինակ:

Դ. Մենդելեև հայտնաբերեց քիմիական տարրերի պարբերականության օրենքը:

Ա. Աշտայն մշակեց տիեզերական ժամանակից տարածության նյութի զանգվածի, էներգիայի շարժման նոր տեսություն:

Գ. Մարկոնի ռադիոն

Աբել

Հոգեբանություն-

Գրականություն և թատրոն

Պյոտր Դոստոևսկի

Լ. Տոլստոյ

Բեռանց շոու

Ա Չեխով

Ս Բեռնար

1895թ. Լուի և Օգյուս եղբայրները Փարիզումառաջին անգամ ցուցադրեցին «շարժուն լուսանկարը»

Կերպարվեստը և ժարտարապետությունը

Փրանսիայում առաջացավ գեղանկարչության նոր ճյուղ ՝ իմպրեսոնիզմ անմիջական տպավորություն

1889թ. Կառուցվեց Փարիզի Էֆելյան աշտարակը

Պատմություն

  • Առաջադրանք 1
  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

1917 թ. փետրվարի վերջին Ռուսաստանում սկսված հեղափոխության շնորհիվ տապալվեց միապետությունը: Երկիրը բռնեց ժողովրդավարական հանրապետության
ձևավորման ուղին: Մարտի 2–ին կազմվեց Ժամանակավոր կառավարություն՝ բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմինը Ռուսաստանում: 1917 թ. մարտի 9-ին կազմվեց երկրամասի իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ):

  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

Ցարիզմի հետ համեմատաբար ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը մի փոքր հույս արթնացրեց հայերի մոտ: Ժամանակավոր կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն առաջին անգամ Օսմանյան կայսրությունից նվաճված հայկական տարածքները միավորվեցին, որպես վարչական առանձին միավոր՝ Թուրքահայաստան անվանումով:

  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը: Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ: 1917 թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը: Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին: Համագումարը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի
պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին:

  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:

Ռուսաստանի տարբեր երկրամասերում ստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը։ 1917թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։ Համագումարըը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի  պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին։ Համագումարի ավարտից քիչ անց ձևավորվեց 15-հոգանոց գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդը։

  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Երկրամասում ազգամիջյան հարաբերությունները կարգավորելու գործում մեծ նշանակություն էին ստացել արդարացի սահմանափոխության իրագործումը և տեղական ինքնակառավարման մարմիների՝ զեմստվոների հաստատումը։ Հետփետրվարյան շամանակաշրջանում վրացի, հայ և թաթար քաղաքական ուժերը փորձեցին փոխհամաձայությամբ շտկել աղավաղված ազգագրական-վարչական քարտզը։ Այդ գործում ամենից ավելի շահագրգռված էին հայերը, քանի որ նրանք բոլորից շատ էին տուժել ինքնակալության գաղութային քաղաքականությունից։

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :

Նախ ամբողջ Անդրկովկասի քաղաքական ուժերը դապատապարտեցին Բոլշևիկյան հեղաշրջումը։Դրանից հետո ստեղծվեց Ժողովրդական կոմիասարների խորհուրդ։Այդ ամենից հետո ստեղծվեց Անդրկովկասյան կոմիսարիատ,իսկ ԱՀԿ լուծարվեց։Ասեմ,որ 12 կոմիսարներից 3-ը հայ էին,սակայն այդ 12 կոմիսարներից բաղկացած կոմիսարիատը չկարողացավ արդարացնել իրենց,փոխարենը ավելի բարդացավ իրավիճակը։

  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:

Ամեն բան շատ կտրուկ փոխվեց Կովկասյան հատվածում։Անդրկովկասյան կոմիսարիատը սկսեց բանակցություններ Թուրքիայի հետ հաշտության պայամանագրի շուրջ և դրանից հետո 1917թ․ դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքվեց հաշտության պայմանագիր և բոլշևիկների հեղափոխությունից հետո Ռուս-թուրքական ճակատը փլուզվեց և Արևմտյան Հայաստանում մնաց ընդամենը 17 հազար մարտիկ։

  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:

Այդ դեկրետը բուն իմաստը կայանում էր Արևմտյան Հայաստանում ժովողրդի ինքնորոշմանը,որը այլ կերպ ասում են անկախություն։Ռուսաստանը պատասխանեց հետևյալ կերպ և տվեց իր տարբերակը։Ռուսաստանի տարբերակը դա՝ Արևմտյան Հայաստանում ստեղծել ժողովրդական միլիցիա,դուրս բերել բռնագաղթած հայերին։Այս ամենից հասկանում ենք,որ Ռուսաստանը ցանկանում էր Արևմտյան Հայաստանը տալ Թուրքիային,քանի որ Ռուսաստանը փորձում է այնտեղի զորքերը դուրս հանել,ինչից հասկանում ենք,որ սահմանները մնում են դատարկ,իսկ թշնամու ներսթափանցելը անխուսափելի է։Միակ դրականը այն էր,որ Խորհրդային Ռուսաստանը հրապայնակորեն ճանաչում է Արևմտյան Հայաստում ժովողրդի ինքնորոշմանը,անկախ պետությունը ստեղծելը և այլն։

  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրով Ռուսաստանը շատ ոչ ձեռնտու հաշտության պայմանագիր է կնքում քառյակ միությանը և դուրս է գալիս մեծ պատերազմից։Նրանք Արևմտյան Հայաստանը տվեցին Թուրքիային փոխարենը ունեցան կայուն և խաղաղ ապագա։Կարծում եմ,որ բոլորս կվարվեինք այդպես։Եթե օրինակ մեր երկիրը լիներ վտանգի տակ կարծում եմ,որ Հայաստանի իշխանությունները կգնա ինչ,որ զիջումների օրինակ ինչ որ քրդական գյուղ կտա թշնամուն և այդպես կպաշտպանի իր հայրենիքը։

Ամփոփիչ առաջադրանք

  1. Առաջին աշխարհամարտի պատճառները ընդաձքը ավարտը հետևանքները:
    Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչև Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:
  2. Օտտո Բիսմարկի դերը Գերմանիայի միավորման և զարգացման գործում
    Գերմանիայի նշանավոր պետական գործիչ և դիվանագետ, երկրի միավորման գլխավոր դերակատարը։ Համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ Պրուսիայի շուրջ։ Բիսմարկը սկուզբունքային էր և համառ իր նպատակների մեջ։ Նա միասնական գերմանական պետությունը վեր էր դասում ամեն ինչից։ Պաշտոնաթող լինելուց հետո ստացավ Լաուենբուրգի դուքսի տիտղոս ու Պրուսիայի գեներալ-գնդապետի աստիճան՝ գեներալ-ֆելդմարշալի կոչումով։
  3. տալ բառերի բացատրությունը աբսոլյուտիզմ, իմպերյալիզմ, արդյունաբերական հեղաշրջում, Անտանտ, ԱՄՆի հռչակագիրը, Վիեննայի վեհաժողովը:
    աբսոլյուտիզմ- բացարձակ միապետություն
    իմպերյալիզմ- Կայսերապաշտություն
    արդյունաբերական հեղաշրջում- սովորականից ռոբոտական
    Անտանտ- Խոշորագույն իմպերիալիստական պետությունների դաշինք
    ԱՄՆի հռչակագիրը- պատմական փաստաթուղթ, որով Հյուսիսային Ամերիկայի բրիտանական գաղութները հռչակեցին անկախություն Մեծ Բրիտանիայից, որը միաձայն ընդունվեց Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի կողմից 1776 թվականի հուլիսի 4-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայում։
    Վիեննայի վեհաժողովը- 1814-1815 թվականների Վիեննայի կոնգրեսը համաեվրոպական կոնֆերանս էր, որի ընթացքում մշակվեց պայմանագրերի համակարգ, որի նպատակն էր վերականգնել 1789 թվականի ֆրանսիական հեղափոխությամբ և Նապոլեոնյան պատերազմներով ավերված ֆեոդալ-աբսոլուտիստական միապետությունները, և սահմանվեցին եվրոպական պետությունների նոր սահմանները։ որոշված

Պատմություն

  • Պատմական նախադրյալները[/;
    Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչև Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար: 
  • Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական
    1915
  • Ցեղասպանության կազմակերպումը
    Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար: 
  • Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/
    Ամենա հայտնի ինքնապաշտպանությունը ցուցադրվել է մուսալեռան վրա երբ հազարավոր հայեր լեռան վրա ապաստան գտնելով կարողացել էն պաշտպանվել թուրքերից հախթել նրանց և փրկվել Ֆրանսիական նավի շնորհիվ, որը ճիշտ ժամանակին փրկության է հասել։
  • Եղեռնի հետևանքները
    Եղեռնի հետևանքով մենք ունեցել էնք բնակչության կորուստ, տարածքային կորուստ, մեծ հոքեբանական և բարոյական հետք։
  • Հիշողություններ, պատմություններ/կարող են լինել նաև ընտանեկան/
    իմ պապիկի տատիկը Թուրքիաից Հունաստան գաղթի ճանապարհին երեխա է ունեցել, որը մահացել է հենց ճանապհարին։

Պատմություն

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Staff_of_armenian_volunteers_1914

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:


19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը: Նրանց անվանում էին պացիֆիստներ: Պացիֆիստները համոզված էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է առ այսօր: Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն:

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:


Թուրքերը մտադիր էին Ռուսաստանյան Կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան Կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, հայրենազրկումը:  Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները` տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կոստանդնուպոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում:

Հիմնավորել՝ Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:


Գերմանիային հաջողվեց Օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ դրդեց թուրքերին նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք–ռուսական հակամարտությունն էր: Թուրքերը մտադիր էին Ռուսաստանյան Կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան Կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, հայրենազրկումը:

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:


1914 թվականի հոկտեմբերի 16-17-ին Գերմանական և Թուրքական ռազմանավերը անսպասելի հարվածներ հասցրեցին Ռուսաստանի Սևծովյան նավահանգիստների և Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։
Կովկասյան ճակատում առաջին նշանավոր ճակատամարտը Սարիղամիշ ճակատամարտն էր, որտեղ ռուս և հայ զինվորների հերոսական կռիվների շնորհիվ թուրքական բանակը լիովին ջախջախվեց։
1915թ․ գարնանը Ռուսական բանակը գրավեց Թավրիզը և Վանը։
Հուլիսի կեսերին Վանի զորախումբը նահանջեց և օգոսոսին նորից նվաճեց իր նախկին դիրքերը, սակայն այդ ընթացքում կոտորվեցին բազմաթիվ հայեր։
1916 թվականի փետրվարին Ռուսաստանի Կովկասյան բանակը գրավեց Էրզրումը, Տրապիզոնը, Երզնկան և Բաբերթը։ Այսպիսով Ռուսաստանը գրավել էր իր դաշնակիցների հետ որոշված Օսմանյան Կայսրությունից իր հասանելիք բոլոր տարածքները։

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց

Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց

Պատմություն

Առաջադրանք 2

Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը

Ներկայացնել Օսմանյան կայսրությունում   18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 49-51,էջ 119-122/:

Օսմանյան կայսրությունը 18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանի հետ մղած պատերազմներում անհաջողություններ կրեց, և Մեծ տերությունները սկսեցին օգտվել առիթից՝  ձևակերպելով Արևելյան հարցը, որը ձևակերպվել էր Օսմանյան տերությունում ազդեցություն ստանալու, նրա տարածքների համար Մեծ տերությունների միջև ծավալված պայքարի արդյունքում:

1826թ․ Մահմուդ II-ը վերացրեց օսմանյան բանակի ենիչերիական ստորաբաժանումները:

1828 և 1829թ․ ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը պարտվեց  և ճանաչեց Հունաստանի անկախությունը:

1856թ․Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տանում Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի պատերազմում:

Реклама

1876թ․ ընդունվեց սահմանադրությունը և ընդունվեց խորհրդարան:

1878թ․ Համիդը ցրեց խորհրդարանը և հաստատեց իր միանձնյա կառավարման բռնատիրական համակարգը:

1908թ․ երիտթուրքերը կատարեցին հեղաշրջում և վերականգնվեց սահմանադրությունը: Երիտթուրքերը հաղթեցին խորհրդարանական ընտրություններում և եկան իշխանության:

1911թ․ երիտթուրքերը պաշտոնական գաղափարախոսություն ընդունեցին պանթյուրքիզմը:

Ներկայացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 51-53, էջ 122-124/:

1722թ․ կործանվեց Սեֆյան արքայատոհմը:

1905թ․ Թեհրանում իշխանությունների դեմ տարերայնորեն ծագեցին զանգվածային ընդվզումներ:

1907թ․ երկրի հյուսիսում տեղակայվեցին ռուսական, իսկ հարավում՝ անգլիական զորքեր:

1911թ․ Ռուսաստանը գրավեց հյուսիսային Իրանը և հեռացրեց առաժադեմ ուժերին, իշխանությունը հանձնելով շահի կողմնակիցներին:

Տալ «արդիականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:
Արդիականություն-երկրաբանական ուսումնասիրությունների պատմահամեմատական մեթոդ, ըստ որի, ժամանակակից երկրաբանական գործընթացների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս դատելու անցյալի նմանատիպ հնագույն գործընթացների մասին

Սահմանադրություն պետության հիմնական օրենք, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։

Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:

Реклама

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան,  էջ 119-124, համացանց:

Լրացուցիչ աշխատանք/ Պարտադիր նշել օգտագործված գրականությունը, չորս աղբյուրը պարտադիր/

«20-րդ դարի սկզբին Թուրքական իրականությունը»

1908 Թ. ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԵՎ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ
ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ն. Մ.

ՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, ԿարինՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, Կարին

Թարգմանություն- Հեղափոխությունների պատմություն: Երիտթուրքեր

Հոդված- Թուրքիայի պատմության մութ էջերի լուսավորման փորձ անողները անկե՞ղծ են արդյոք

«Պարսկական հեղափոխությունը և հայերը»

Հրաչիկ Սիմոնյան«1905-1912 թթ. պարսկական հեղափոխությունը և հայերը»