Պատմություն

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Staff_of_armenian_volunteers_1914

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:


19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը: Նրանց անվանում էին պացիֆիստներ: Պացիֆիստները համոզված էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է առ այսօր: Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն:

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:


Թուրքերը մտադիր էին Ռուսաստանյան Կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան Կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, հայրենազրկումը:  Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները` տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կոստանդնուպոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում:

Հիմնավորել՝ Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:


Գերմանիային հաջողվեց Օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ դրդեց թուրքերին նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք–ռուսական հակամարտությունն էր: Թուրքերը մտադիր էին Ռուսաստանյան Կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան Կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, հայրենազրկումը:

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:


1914 թվականի հոկտեմբերի 16-17-ին Գերմանական և Թուրքական ռազմանավերը անսպասելի հարվածներ հասցրեցին Ռուսաստանի Սևծովյան նավահանգիստների և Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։
Կովկասյան ճակատում առաջին նշանավոր ճակատամարտը Սարիղամիշ ճակատամարտն էր, որտեղ ռուս և հայ զինվորների հերոսական կռիվների շնորհիվ թուրքական բանակը լիովին ջախջախվեց։
1915թ․ գարնանը Ռուսական բանակը գրավեց Թավրիզը և Վանը։
Հուլիսի կեսերին Վանի զորախումբը նահանջեց և օգոսոսին նորից նվաճեց իր նախկին դիրքերը, սակայն այդ ընթացքում կոտորվեցին բազմաթիվ հայեր։
1916 թվականի փետրվարին Ռուսաստանի Կովկասյան բանակը գրավեց Էրզրումը, Տրապիզոնը, Երզնկան և Բաբերթը։ Այսպիսով Ռուսաստանը գրավել էր իր դաշնակիցների հետ որոշված Օսմանյան Կայսրությունից իր հասանելիք բոլոր տարածքները։

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց

Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց

Оставьте комментарий