Մայրենի

Նզովք-օրհնություն, երբեք-միշտ, ընդարձակ-սեղմ, համր-խոսուն, փութկոտ-ծանրաշարժ, վտիտ-մարմնեղ, խոպան-արգավանդ, պարպել-լիցքավորել, դյուրին-խրթին։ 2․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել                         ,                

վաղորդյան

մեղանչել

մաքառել

անտունի

դրվատել

երկնչել


3․Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին:
Գլուխը լցնել                                  չարաճճի

թևերը փռել                                   խիստ վախենալ

աստծու կրակ                               պաշտպանել

արյունը ջուր դառնալ                  դրդել մի արարքի

առաջին ջութակ                           գլխավոր դեմք  

4․Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը
օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ)


թրաշուշան

տխրալի

պարագիծ

շքերթ

տնանկ

տնտեսուհի

հարսնացու

ջրամբար

նախագիծ


5․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բարդ բառեր․

գինետուն- վաճառատուն, թոնրատուն
բարձրաձայն —
երկաթուղի-
կալվածատեր-
աշնանամուտ-
մեքենավար-
ցուցանիշ-
պարերգ-
երգարվեստ-
հեռախոս-

Մայրենի

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:

Հոր նպատակներ, որ որդիները հողագործությամբ զբաղվեին դրա համար խաբեց որ այնտեղ գանձ կա և շահը ստիպի նրանց փորել հողը:
Շահը հզոր շարժիչ ուժ է:

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:

Առակը նրա մասին է, որ չի կարելի օգնողնողներին նեղացնել ,այլապես կպատժվես:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Կարդա՛ հեքիաթը:

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսի, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։  Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։

Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:
Ուրիշ ի՞նչ առակներ գիտես:

Առակը բարոյախոսական ,գրական ստեղծագործություն է, որը ծաղրում է և քննադատում մարդկանց արատները:

Մխիթար գոշի առակներ՝ Մորենին և վազը,նռնենին և թզենին,խոհեմ մարդը և ծառերը:

Բնագիտություն

Դիտե՛լ  վիդեոնյութը,թարգմանել, փորձել շարադրել միտքը մի քանի նախադասությամբ։

Պատասխանե՛լ հարցերին
1. Բնապահպանական տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են առավել
նախընտրելի։
Ջրածին

2. Վառելանյութն այրելիս պետք է այնպես անել, որ վառարան մտնող օդը լինի այնքան, որքան անհրաժեշտ է այրման համար։ Ինչո՞ւ:
Որովհետև ոդը եթե լինի անհրաժեշտից շատ ապա կառաջանա ջերմության կորուստ։ Հակառակ դեպքում տեղի է ունենուոմ վառելքի թեր այրում և ածխաթթու գազի փոխարեն առաջանու է շմոլ գա, որը թունավոր է մարդու համար։

Մայրենի

Տրված տեքստերում գտիր ուղղագրական սխալները և ուղղիր:»

Մրջյունը և աղավնին

Աղավնին, նկատելով վրա հասած փորցանքը(փորձանքը), նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, վորի(որի) վրա էլ բարձրանում է մրչյունն(մրջյունն) ու կարողանում փրկվել:

Նույն այդ պահին մի որսորթ(որսորթդ) փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարթը (թակարդը)գցել նրան: Փրկված մրչյունը(մրջյունը) հասկանալով ամենը՝ շտապում է օքնության(օգնության): Մոտենում ու միանգամից կծում է որսորթի(որսորդի) վոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռջում(թռչում), գնում շատ հեռու:

Երկու նկարիչ

Մի թաքավոր(թագավոր) շինեց գեղեցիկ դարբաս(դարպաս) և կամեցավ զարթարել(զարդարել) այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը, և նրանց միչև վարաքույր քաշեց: Եվ երփ(երբ) նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թաքավորը(թագավոր) եկավ, որ տեսնի նրանց գործը, և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարգել էր և կոկել հայելուց ավելի լավ:
Երբ թաքավորը(թագավոր) տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ. «Դու ինչ՞ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միչի վարաքույրը, և երբ լույսը ծաքեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարթ(նկարազարդ) պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որոնք նկարված էին մյուս պատի վրա: Եվ թաքավորն ասաց. «Սա մյուսից գեղեցիկ է»:

Մայրենի

Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն

ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, անբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ընպանակ, ամբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ամպշող, ճամբար, փամփուշտ, համբավ, բամբիշ, սմբուկ, Համբարձում, ճամպրուկ, անպատիվ, գամփռ, ըմբռնել, զամբյուղ, բամբակ, անբաստանել, ամպ, ամպրոպ, սմբակ, շամփուր, անբարիշտ, ամբաստանել, բանբեր, ռումբ:

  

Գրել Վ կամ Ֆ. 

հավք, գովք, ասֆալտ, փլավ, հարավային, ավտոմեքենա, նավթ, օվկիանոս, նավթավառ, զավթել, Աֆրոդիտե, Ավրորա, թավշյա, ավտոմատ, հազիվհազ, ֆշշոց (օձի), վշշոց (ջրի), թովչանք, նզովք, կաթված, սֆինքս, Խոսրով, ավտոտնակ, հովտաշուշան,  փլավ, նավթամուղ, հարավ:  

Գտնել տրված բառերի հնչյունափոխված արմատները: Սփռոց-սփյուռ, վիմարձան-վեմ, զրկանք-զուրկ, սնահավատ-սին, փչակ-փուչ, կպչել-կիպ, խարխլել-խարխուլ, պատրանք-պատիր, փլվել-փուլ, զրախոսություն-զուր, կծկել-կից, զրկանք-զուրկ, ստուգատես-ստույգ, ուղղահայաց-ուղիղ, իջևան-էջ, ըմպել-ումպ, սնել-սուլ, ամրակ-ամուր, անրջել-անուրջ, գնանկում-գին, ջղային-ջիղ, փխրուն-փուխր, դդմապուր-դդում, թզաչափ-թիզ, խախտել-խախուտ, խճանկար-խիճ, ջլապինդ-ջիլ, վճռաբեկ-վճիռ, ծածկոց-ծածուկ, խտանալ-խիտ, ոճրագործ-ոճիր, մագլցել-մագիմ, հրապուրանք-հրապույր, ճմռել-ճմուռ, լռակյաց-լուռ, կկվականչ-կկու, պտուտակ-պտույտ, ծնունդ-ծին, փշրել-փշուր, հպանցիկ-հուպ, կուրություն-կույր, մասրենի-մասուր, ձիթապտուղ-ձեթ, սրճաման-սուրճ, բարություն-բարի, ցամքոց-ցամաք, ցլամարտ-ցուլ, գնացուցակ-գին:

Մաթեմատիկա

1.Տրված տոկոսները գրեք մասերով.
1%, 1 — 100 25%, 25 — 100 60% 60 — 100,120%120 — 100, 200% 200 — 100, 350% 350 — 100:

2.Ավանի բնակչությունը եղել է 10000 մարդ։ Որոշ ժամանակ անց ավանի բնակչությունն ավելացել է 900 մարդով։ Քանի՞ տոկոսով է ավելացել ավանի բնակչությունը։
10000 *x : 100 = 900
900 x 100 : x = 9
= 9%

3.Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր 12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատարեց 114 %-ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողարկեց գործարանը։
12500 : 100 = 125
125 x 14 = 1750
= 1750

4.Դավիթը իր ունեցած գումարի 70%-ը ծախսեց գրքեր, իսկ   30%-ը՝ գրիչներ գնելու համար: Դավիթը իր ամբո՞ղջ գումարը ծախսեց:
Այո

5.Արտահայտեք տոկոսներով.
1/100 = 1%, 2/50 = 4%, ¼ = 25%, 13/5 = 260, 21/10 = 210:

6.Թվի ո՞ր մասն է կազմում նրա

25%-ը 1/4, 50%-ը 1/2, 40%ը 4/10 , 100%-ը 1:

7.Երկու քաղաքների հեռավորությունը 60 կմ է։ Ճամփորդն անցել է այդ հեռավորության 3/5 -ը։ Քանի՞ կիլոմետր է անցել ճամփորդը։

2021-22 ուսումնական տարվա անհատական ուսումնական պլան

Դասացուցակ
Ժամատախտակ 
Միջին դպրոցի կայք
Ընտրության գործունեություն -Մաթեմատիկաէ
Մարզական ակումբ -Հրաձքություն
Լրացուցիչ կրթություն դպրոցում — 
Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս -Անգլերեն
Շուրջտարյա նախագծեր — ֆլեշմոբներ, թարգմանչական նախագծեր
Լրացուցիչ

Մայրենի

Բառաշարքում ընդգծել –ակ վերջածանց ունեցող 6 բառ:
Ազդակ, հնգյակ, հետնաբակ, կայծակ, աչքածակ, պահակ, գլխահակ, օրինակ, երկտակ,  միակ, սայլակ:
      

                                    -ական վերջածանցով

հնգական, ինքնափական, գաղթական, կարճամական, գոյական, մետաղափական, ողբերգական, գնահատական, ողբակական, փախստական:

                                              —անք վերջածանցով

անարգանք, ձիթհանք, կախարդանք, երգիծանք, հրամանք, տեղեկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, տվայտանք, մեծաջանք:

                                             -ատ վերջածանցով

բացատ, անապատ, կիսատ, պողպատ, գունատ, պոչատ, գթառատ, քննադատ, կրճատ, անաշխատ, քնատ:

                                              -եղ վերջածանցով
գնդասեղ, հյութեղ, ուժեղ, աչագեղ, ահեղ, տգեղ, մարմնեղ, թիթեղ, հանճարեղ, անմեղ, շքեղ:

                                                    -կոտ ածանցով
երազկոտ, կրակոտ, վախկոտ, մտածկոտ, ծակծկոտ, ալարկոտ, տատասկոտ, ամաչկոտ, աղմկոտ, նեղացկոտ:

                                                   -ե ածանցով
փղոսկրե, բազե, թավշե, գրեթե, կավե, ծղոտե, ափսե, սառցե, բյուջե, քարե:

Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
Ներարկել, վատաբանել, հանգցնել, ասպատակել,  մարել, հուսալքվել, փնովել, պղծել, սրսկել, հուսահատվել, ապականել, արշավել:

Ներարկել-սրսկել

Վատաբանել-փնովել

Հանգեցնել-մարել

ասպատակել-արշավել հուսալքվել-հուսահատվել      

ապականել-պղծել



Եղրևանի, բաղձանք, բերկրանք, գոտեմարտիկ, յասաման, բնօրրան, խուփ, իղձ, հայրենիք, ըմբիշ, հրճվանք, կափարիչ:

Երեւանի յասաման

իղձ բաղձանք

բերկրանք հրճվանք

գոտեմարտիկ ըմբիշ

բնօրրան հայրենիք

խուփ կափարիչ


Ապաշնորհ, միալար, անհեթեթ, վախկոտ, անթաքույց, անձիրք, փութկոտ, անընդհատ, արագաշարժ, անիմաստ, անսքող, անարի:

Ապաշնորհ անձիրք

միալար անիմաստ

անհեթեթ անիմաստ

անարի վախկոտ

անսքող անթաքույց

փութկոտ արագաշարժ



Բառաշարքերում առանձնացնել հականիշների 6 զույգ:
Երանգավառ, կիրթ, բերկրալից, իրական, տգեղ, անտաշ, թափառական, դժգույն, երևակայական, նստակյաց, թախծոտ, չնաշխարհիկ:

Երանգավառ դժգույն

կիրթ անտաշ

բերկրալից թախծոտ

իրական երևակայական

տգեղ չնաշխարհիկ

թափառական նստակյաց



Մեղմ, համեստ, խորդուբորդ, անշուք, ընդարձակ, փորձառու, փոթորկուն, հակիրճ, զարդարուն, գոռոզ, ողորկ, անվարժ:

Մեղմ փոթորկուն

համեստ գոռոզ

խորդուբորդ ողորկ

անշուք զարդարուն

անվարժ փորձառու

հակիրճ ընդարձակ



Խաղաղվել, նահանջել, ձերբակալել, վրդովվել, ազատել, ապաքինվել,  տարանջատվել,  հիվանդանալ, միավորվել, երկրպագել, հարձակվել, ատել:

Խաղախվել վրդովվել

նահանջել հարձակվել

ձերբակալել ազատել

ապաքինվել հիվանդանալ

միավորվել տարանջատվել

ստել երկրպագել



Բառային տարբերակներից ընդգծիր ճիշտը:
կապնվել-կապվել
ձեռնտու-ձեռնատու
ութանասուն-ութսուն
տարկետում-տարեկետում
արժանավույն-արժանվույն
օրեկան-օրական
սնանկանալ-սննկանալ
վարկաբեկել-վարքաբեկել
երկպառակտություն-երկպառակություն
բարյացակամ-բարյացկամ
ներեղություն-ներողություն
ընտանեական-ընտանեկան
անձեռնմխելիություն-անձեռնամխելիություն
անձեռնոցիկ-անձեռոցիկ: