Մարտի 17-ի առաջադրանք
Մայրենի լեզուԵս հաճախ եմ այցելում իմ բարեկամներից մեկի տուն և մի օր, երբ հերթական այցն էի կատարել, ինձ մի հետաքրքիր պատմություն պատմեցին իրենց հանգությալ հարևանի շների մասին:Երբ նրանք պատմում էին այդ պատմությունը, մեջ ընկավ բարեկամիս երեխան ևասաց, որ ինքը գիտի շների մասին ու սկսեց պատմել հենց այդ դասը: Ես միջամտեցի և ասացի, որ դա ամենը չէ, ինչ պետք է իմանալ շների մասին: Երեխան վիրավորվեց իմ ասածից և սկսեց հակաճառել ինձ, իսկ հայրը նախատեց նրան իր պահվածքի համար: Ես համոզված էի, որ եթե երեխային հետաքրքրում են շները, նա տարիների ընթացքում կկարդա շների մասին գրականություն և կհամոզվի,որ իր բարեկամը ճիշտ էր:
Մարտի 18-ի առաջադրանք
Ի՞նչ տրամադրություն ունես մուլտֆիլմը դիտելուց հեո
Մուլտֆիլմից տպավորված եմ:
Մուլտֆիլմը քեզ դուր եկա՞վ (եթե այո՝ ինչու՞, եթե ոչ՝ ինչու՞)
Այո մուլտֆիլմը ինձ շատ դուր եկավ, որովհետև նա շատ հետաքրքիր և ուրախ մուլտֆիլմ էր։
Մուլտֆիլմի հերոսներից ամենաշատը քեզ ո՞վ դուր եկավ, ինչու՞
Մուլտֆիլմի հերոսներից ինձ ամենաշատը դուր եկավ տղան՝ Բենը։
Իսկ հերոսներից ո՞վ ամենաշատը դուր չեկավ, ինչու՞
Ինձ բոլոր հերոսներն էլ դուր էին եկել։
Ի՞նչ կփոխեիր կամ կավելացնեիր մուլտֆիլմի մեջ (սկիզբը, ավարտը, հերոսներին, գույները)
Ոչ մի բան չէի փոխի կամ ավելացնեի, որովհետև այս ձևի մեջել էր հետաքրքիր:
Մարտի 20-ի առաջադրանք
Հեռավար մայրենի
Ես ընտրել եմ այս նյութը, այն շատ հետաքրքիր էր նրանով,որ երրորդ դասարացիները Microsoft teams-ով դաս են անում։ Դասատուն ասում է նրանք կատարում են։ Երեխաները կարողանում էին համ դաս անել համ շփվել իրար հետ, այդ նույն ծրագիրը ինձ հիշեցնում է Skyp ծրագիրը։ Այն շատ հետաքրքիր ծրագիր է նրանով, որ երեխաները կարողանում են այդպես դաս անել այդ շատ հարմարավետ ծրագիր է։
Մարտի 23- 27 գարնանային արձակուրդների ժամանակ կարդում եմ Մարկ Տվենի Թոմ Սոյերի և Հեկլբերի Ֆինի արկածները, անտեսանելի Տոնինոյի արկածները :
Տեսաֆիլմներից դիտել եմ < Անվերջանալի պատմությունը> ֆիլմը, որը պատմում է ֆանտազիայի և իրականության կապը:
Դիտել եմ < Երաժշտության ձայներ > երաժշտական ֆիլմը ,որը պատմում է եերգի դասատուն սովորեցնում է միախմբվել ընտանիքին տարբեր իրավիճակներում:
Մուլտֆիլմներից դիտել եմ իսպանական մուլտ, որը շատ մեծ տպավորություն թողեց մեր ողջ ընտանիքի վրա, մուլտի մեջ ասվում է ,որ ընտանիքը դա ամենակարևոր առժեք է, որ երազանքիտ հետևից պետք է գնաս նույնիսկ եթե շատ խոչնդոտներ կան , որ մահացած մարդը մահանում է այն ժամանակ երբ իրեն այլևս չեն հիշում ……..
Երաժեշտություն լսում եմ տարբեր ոճի ,սակայն վերջերս նախընտրում եմ խաղերի <սաունդ թրեքերը> օր`Մայնկրաֆտ խաղի<ՖԱՆՏՈՄ >Երգը:
Վիրտուալ չեմ ճանփորդել ,կսպասեմ երբ վերջանա վիրուսը և դպրոցիս ուսուցիչների ,ընկերներիս հետ կշարունակենք այցելել տեսարժան վայրեր:
Ապրիլի 3
***
Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում. Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:
1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:
Երիտասարդ խեձգետին — քաջ
Հայր խեձգետին — ավանդապաշտ
Գորտեր — կատակասեր
Ծերուկ խեձգետին — եզակի
2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Եթե մի բան շատ ես ուզում ապա կհասնես նպատակիտ։
3. Շարունակիր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:
Խիզախ խեձգետինը
Խեցգետինը շատ տեղեր գնաց։ Վերջապես նա գտավ մի ընկեր , ով նույնպես ուզում էր սովորել դիմացով քայլել։ Նրանք իրար հետ էին սովորում քայլել,խաղալ զբոսնել , բայց քաջ խեցգետինը շատ եր կարոտում իր ընտանիքին և վերադարձավ իր տուն ։ Նա համոզեց իր ծնողներին ընդունել նրա որոշումները : Նրանք այնքան էին կարոտել, իր երեխային, որ ընդունեցին ետ և փորձեցին սովորել դիմացի ոտքերով քայլ ։
Ապրիլի 19
Երկիր առանց սխալների
Ապրում էր մի մարդ,
Անհանգիստ մի մարդ:
Նա շրջագայել էր ողջ մոլորակով,
Փնտրել էր ամբողջ երկրով մեկ
Մի անսխալ երկիր:
Բայց, ցավոք, հույսերը զուր էին
Ամենուր հանդիպում էր սխալների՝
Ե՛վ հյուսիսում, և՛ հարավում,
Ամենափոքր տարածաշրջաններում
Ամենուր սխալներ էին:
Ուրեմն նա անիմա՞ստ էր փնտրում,
Ո՛չ, մենք դրա հետ համամիտ չենք:
Պետք է այլ նպատակ դնել:
Փնտրել լրիվ ուրիշ ճանապարհ.
Դադարել շրջել աշխարհից աշխարհ,
Անհանգստացնել ողջ մոլորակը,
Այլ քո երկրում պետք է շտկես
Սխալները մեկ առ մեկ:
1.Մտովի շրջագայիր հերոսի հետ, գրիր, թե որ երկրներում շրջեցիք և ի՞նչ սխալներ տեսաք: Մենք գնացել էինք Բելգիա և այնտեղ ականատես եղանք,ժողովրդական ընդվզումների: Այդ ամենը սկսվել էր ոստիկանների կոշտ վերաբերմունքից:
2.Ի՞նչ սխալներ ես դու գործել, որոնց համար զղջացել ես: Ես կարող էի ավելի լավ սովորել:
3. Ի՞նչ է սխալը:
Սխալը դա ոչ ճիշտ արարք է:
Շաբաթապատում-օրագիր
Այս շաբաթ որոշեցի ակտիվ սպորտով զբաղվել , հայրիկիս խնդրեցի ,որ ինձ ճիշտ նկարելու հմտություններ սովորեցնի: Մայրիկս ինձ սովորեցրեց ձվածեղ պատրաստել: Բայց ես տխուր եմ, քանի որ եղանակը կանչում է դուրս ,սակայն չի կարելի`կորոնավիրուսն է զբաղեցրել դրսում մեր տեղը:
21.04.20
Ջանի Ռոդարի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ»
թարգմանությունը Գայանե Թերզյանի և կրթահամալիրի քոլեջի սովորողների
աղբյուրը՝ «Դպիր» մակավարժական հանդես:
Աղմուկը շատ էր, պարոն Վերուչին ոչինչ չէր կարողանում լսել։Իսկական խառնաշփոթ էր տիրում նրա տանը։Պարոն Վերուչին ընդամենը ուզում էր հանգստանար։ ՈՒ հանկարծ լսվեց դրան զանգը։ Պարոն Վերուչին բացեց աչքերը և հասկացավ ,որ դա ընդամենը երազ էր:
24.04.2020
1. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:
Ո՞վ ի՞նչ արեց:Ի՞նչը ի՞նչ եղավ:
2. Տղան վազեց դեպի գետը: Ասուպը փայլատակեց երկնքում:
Ովքե՞ր ի՞նչ են անում:
Մարզիկները մարզվում են:
Ինչե՞րը ի՞նչ են լինում:
Աստղերը փայլում են:
3. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխա¬նում ) ու գրիր ի՞նչ խոսքի մաս են:
Ա. Օրինակ՝Տղա. ո՞վ
թանաք ինչ , խրճիթ ինչ, արգելք ինչ , աղջիկ ով , բաժակ ինչ, բանալի ինչ, տատիկ ով, ուսուցիչ ով, թռչուն ինչ. Հեղեղ ինչ. Մարդիկ ովքեր. Կանայք ովքեր. Դերձակ ով:Բ.ինչ են անում Հնձում են.ինչ էինք անում խաղում էինք,ինչ ես անում լուսավորում ես,ինչ արեց կտցահարեց,ինչ էիք անում վազում էիք,ինչ եմ անում թակում եմ, ինչ է հեղեղ է, ինչ են անում խռնվում են,ինչ արեցի
շփոթեցի, ինչ եք արել բացել եք:
Լրացրու
Ա խմբի բոռերը ցույց են տալիս —ով և ինչ լինելը————-, իսկ Բ խմբի բառերը ցույց են տալիս _գործողություն________________:
Ա խմբի բառերը —գոյականներ – են, քանի որ ցույց են տալիս_անձեր և իրեր___:
Բ խմբի բառերը——բայեր — են, քանի որ ցույց են տալիս __գործողություն,շարժում_________:
4. Ինչպիսի՛ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր:
Ասում են. Թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է. վայ-րենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են. որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն. երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:
Խեղճ,իսկական,վայրենի,թշվառ,գիտակ,սուտ,կեղծավոր:
4.Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):
Հիշեցում՝ հարցի լրիվ եք պատասխանում:
Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:
Տներն ինչի՞ց էին կառուցված:
Տները կառուցված էին գունավոր քարերից:
Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին:
Ծառերը, թփերը բազմազան էին ու գունագեղ:
Կենդանիներն ինչպիսի՞ն էին:
Կենդանիները հետաքրքիր էին և տարօրինակ:
Ինչպիսի՞ քաղաք էր: Քաղաքը մեծ և խայտաբղետ էր:
Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Քաղաքը այդպիսին էր ,որովետև այնտեղ գունավոր անձրև էր գալիս:
Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:
Մարդիկ այնտեղ շատ ուրախ և հյուրընկալ էին, բոլորը կանչում էին իրենց տները,որպեսզի հոյուրասիրեն և պատմեն իրենց քաղաքի պատմությունը:Ես մեծ համտեսեցի նրանց պատրաստած ուտելիքները և երազում էի ,որ օրը շուտ չավարտվի:
Սովորիր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող հետևյալ բառերի ուղղագրությունը՝
Փ լսում ենք, բ գրում հետևյալ բառերում՝ դարբին, երբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, համբերել, համբույր, իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ, աղբ, աղբյուր, եղբայր, ողբ։
1․ Կազմիր նոր բառեր եղբայր, խաբել, շաբաթ, նուրբ, երբ բառերով։ Օրինակ՝ եղբայր-հորեղբայր, եղբորորդի
երբ-երբևէ, երբեք,
նուրբ-նրբագեղ, նրբերանգ
շաբաթ- շաբաթօրյակ
խաբել-խաբեբա,խաբեություն
2․ փ լսվող, բայց բ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։
Օրինակ՝ աղբյուր-սառնորակ աղբյուր
համբույր-երախտագիտության համբույր
համբերել-համառ համբերել
նրբագեղ-նրբագեղ զգեստ
նրբերանգ-նրբերանգ գունավորում
նրբերշիկ-համեղ նրբերշիկ
Լրացրու բաց թողած տառերը՝
Քամին դադարեց: Ծաղիկները դանդաղ արթնացան գիշերային քնից
ու նազանքով բացեցին նուրբ թերթիկները: Եկավ առավոտյան
ցողիկը ու հանգստանալու տեղ խնդրեց ծաղիկներից: Ժպտացին
ծաղիկները և հյուրընկալեցին ցողիկին: Երբ հուրհրաց արևը,
փայլփլեց ցողիկը ու ձգվեց դեպի արևը: Արևի շողերը համբուրեցին
ցողիկին ու թռցրին վերև:
Վերընթերցիր Հովհաննես Թումնայանի «Սասունցի Դավիթը» պոեմի 13, 14,15, 16 հատվածները:
1. Վերնագրիր յուրաքանչյուր հատվածը:
13
Մըսրա Մելիքինի զայրութը
Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։
Մելիք զայրացավ.
— Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ եկանք աղան,
Քառասունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։
Ու Կոզբադին առավ զորքեր.
— Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի։
Ասավ, Մըսրա աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան։
Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա Դավթին զարկեց գետին։
Ու Կոզբադին փըքված, ուռած,
— Շնորհակալ եմ, քո՛ւյրեր, գոռաց,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն ժամանակ պիտի պարեք…
14
Սև սուգ ազգի վրա
Էսպես երգով,
Զոռով-զորքով
Գոռ Կոզբադին մըտավ Սասուն.
Օհան լըսեց՝ կապվեց լեզուն։
Աղ ու հացով,
Լաց ու թացով
Առաջն ելավ,
Խընդիրք արավ.
— Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն.
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառը դադած դեղին ոսկին,
Միայն թե գըթա մեր խեղճ ազգին,
Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու,
Վերև՝ աստված, ներքևը՝ դու…
Ասավ, բերավ շարան-շարան
Վարդ աղջիկներ, կանայք Սասման։
Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,
Մարագն արավ, դուռը փակեց,
Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին.
Սև սուգ կալավ հայոց ազգին։
15
Դավիթ, հայոց դյութազուն
Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի-դո՛ւրս արի մեյդան։
Քանդած հոր վանքը որ շինեց նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից,
Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ,
Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ։
Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ.
— Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ
Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ,
Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ.
Կորեկըս արիր գետնին հավասար,
Էս էր մընացել ձըմեռվան պաշար,
Էս էլ կըտրում ես,
Էլ ո՞նց ապրեմ ես։
Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛,
Քու հոր աշխարքին տիրություն արա՛,
Քու հոր գանձը կե՛ր,
Թողել ես անտեր,
Մըսրա թագավոր մեր ի՞նչն է տանում։
— Մըսրա թագավոր քու աչքն է հանում,
Դանդալոշ Դավիթ. ղըրկել է հըրեն,
Եկել են Սասմա քաղաքի վըրեն
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալիս բովանդակ Սասուն.
Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,
Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ցույց տուր մի տեսնեմ — որտե՞ղ են ուզում։
— Որտեղ են ուզում… Մահըս տանի քե՜զ.
Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս…
Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում…
Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած։
Շաղգամը թողեց Դավիթ ու գնաց։
Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին,
Թափում է ոսկին թեղած առաջին,
Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել,
Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել,
Կանգնել է հեռու, ձեռները ծոցին։
Տեսավ, աչքերը արնով լըցվեցին։
— Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու,
Իմ հոր ոսկին է — ես եմ չափելու։
— Կոզբադին ասավ. — Է՜յ, Ձենով Օհան,
Կըտաս — տո՛ւր խարջը էս օխտը տարվան,
Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա,
Մըսրա-Մելիքին կը պատմեմ, կըգա,
Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի,
Տեղը կըվարի, բոստան կըցանի։
— Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր…
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,
Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ…
Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս էլ դեռ գընում է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։
16
ԽԵԼՔ ՈՒ ԽՐԱՏ
Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ.
Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան…
Հորեղբայրն ասավ. — Ա՛յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։
Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա,
Սասմա քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։
— Դու կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ,
Կերթամ, ե՛ս նըրան պատասխան կըտամ։
Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց։
— Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք,
Սասունցի Դավթին արև խընդրեցեք։
3. Ընտրիր հերոսներից մեկին (Ձենով Օհան, Արտատեր Պառավ, Բադին, Կոզբանդին, Մսրա Մելիք), ընտրածդ հերոի անունից գրավոր պատմիր հատվածներից մեկը:
Ես`Ձենով Օհանն եմ: ՈՒզում եմ Ձեզ ներկայացնել, Դավթի և հորեղբոր երկխոսությունից մի հատված:
Դավիթն ասաց.
— Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ.
Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան…
Հորեղբայրն ասաց.
— Ա՛յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։
Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա,
Սասմա քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։
Դավիթն ասաց.
-Դու կա՛ց, հորեղբա՛յր, Թող գա, ե՛ս կերթամ,
Կերթամ, ե՛ս նըրան պատասխան կըտամ։
Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց։
— Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք,
Սասունցի Դավթին արև խընդրեցեք։